Իրանը երկու հունական տանկեր է առգրավել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերը ձերբակալել են հունական երկու տանկերի։ Այս մասին ուրբաթ հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով կառույցի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Պարսից ծոցի ջրերում։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանի կողմից երկու նավերի առգրավումը, ասվում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ։
«Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի ցուցումով ԱԳ քլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը հենց նոր կտրուկ բողոք է ներկայացրել Աթենքում Իրանի դեսպանին Պարսից ծոցում հունական դրոշով երկու նավերի բռնի զավթման կապակցությամբ: Վերոնշյալ գործողությունները, ըստ էության, համարժեք են ծովահենության»,-ասվում է հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է այդ գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի և միջազգային նավագնացության հիմնական նորմերին: Նա կոչ է արել անհապաղ բաց թողնել նավերը և նրանց անձնակազմերը: Նա նաև ընդգծել է, որ այդ գործողությունները հատկապես բացասական ազդեցություն կունենան երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի և Իրանի հարաբերությունների վրա»,-նշել են ԱԳՆ-ում։
Փաստաթղթում ասվում է, որ Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը վայրէջք է կատարել Հունաստանի դրոշով կրող Delta Poseidon նավի վրա, որը գտնվում էր միջազգային ջրերում (Իրանի ափից 22 ծովային մղոն հեռավորության վրա) Պարսից ծոցում։ Այնուհետև զինված անձինք կալանավորել են անձնակազմին, այդ թվում՝ Հունաստանի երկու քաղաքացու։ Հաղորդվում է, որ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև Հունաստանի դրոշով մեկ այլ նավի վրա, որում եղել են յոթ հույն քաղաքացիներ, որոնք նավարկում են Իրանի ափերի մոտ: Վերջին նավի անունը չի նշվում։
ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Միջազգային ծովային կազմակերպությանը, ինչպես նաև Հունաստանի դաշնակիցներին ու գործընկերներին։ Վերոնշյալի լույսի ներքո արտաքին գործերի նախարարությունը Հունաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց:
Մինչ այդ՝ ուրբաթ օրը Nournews-ը հայտնել էր, որ Իրանի իշխանությունները որոշել են պատասխան «պատժիչ միջոցներ» ձեռնարկել Հունաստանի նկատմամբ իրանական նավթ տեղափոխող տանկերի կալանավորման համար։
Հինգշաբթի օրը Հունաստանի ծովային նախարարության մամուլի ծառայությունը Աթենքում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել էր իրանական նավթը ԱՄՆ-ին հանձնելու որոշման մասին, որը ռուսական դրոշի ներքո տեղափոխում էին Lana տանկերով։ Լցանավը Հունաստանում կալանավորվել էր ապրիլի կեսերին և կարող էր տեղափոխել 115 հազար տոննա հումք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան