Լուկաշենկոն Բելառուսի սահմանների մոտ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն անվանել է լարված
Բելառուսի սահմաններին ռազմաքաղաքական իրավիճակը սովորական չէ, սակայն բելառուսները կարողանում են պաշտպանել իրենց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահ ծառայության օրվա կապակցությամբ սահմանապահ ծառայության անձնակազմին և վետերաններին ուղղված շնորհավորանքում՝ ։
«Մեր դժվարին ժամանակներում, ինչպես և ութ տասնամյակ առաջ, հայրենիքի սահմանների մոտ ձևավորվում է լարված ռազմաքաղաքական իրավիճակ, անկասկած, ձեզնից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, թե այսօր ինչ մարտահրավերների ու սպառնալիքների ենք բախվում և ինչպիսի դիմակայություն է ընթանում է մեր պետության շուրջը, իսկ առաջնագծում դուք պաշտպանության գիծն եք՝ կանաչ գլխարկներով մարտիկները»,-ասել է Լուկաշենկոն։
Նա հույս է հայտնել, որ «սահմանապահները կանեն ամեն հնարավորը հայրենիքի սուրբ սահմանները անխախտ պահելու համար»։ «Ես համոզված եմ, որ մենք կպաշտպանենք մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է Բելառուսի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ձերբակալվել է բելառուսական երկաթուղու 51 ցիստերն
- Բելառուսը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը
- Ռուսաստանի ԶՈւ-ն բելառուսական սահմանի մոտ ուկրաինական Սու-24 է խոցել
- Կանադան Բելառուսի ՊՆ 22 բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան