Հալեպում հանրահավաքը է ընդդեմ Սիրիայի հյուսիսի թուրքական օկուպացիայի
Շաբաթ օրը Հալեպ նահանգի կենտրոնում զանգվածային ցույց է տեղի ունեցել ընդդեմ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսի օկուպացիայի։ Հազարավոր սիրիացիներ հավաքվել են Աբդուլլահ ալ-Ջաբիրի հրապարակում՝ դատապարտելու Անկարայի՝ Հալեպի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու ծրագրերը:Այդ մասին լուր է հրապարակել սիրիական SANA լրատվական գործակալությունը:
«Մենք բողոքում ենք ռազմական էսկալացիայի և ագրեսիվ մտադրությունների դեմ, որոնց մասին օրերս հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-հանրահավաքում ասել է ակտիվիստ Մուստաֆա Քուսան, հավելելով, որ այդ քայլը խաթարում է Սիրիայի ինքնիշխանությունը և նրա տարածքային միասնությունը։
Գործակալության տվյալներով՝ բողոքի ակցիա են անցկացրել նաև Հալեպի արևմուտքում գտնվող Թել Ռիֆաաթ քաղաքի բնակիչները, որը գտնվում է թուրք-սիրիական զորքերի շփման գծում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական բանակը Սիրիայում նոր ռազմական գործողություն կիրականացնի
- Արամ Առաջինը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
- Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում․ Էրդողան