«Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին:
Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է և Արևմուտքը, և Ռուսաստանը։ Փորձում է հոգեկան հանգստություն և համոզմունք ներշնչել, որ իրենք երկար են մնալու իշխանության:
Նա անձնական շփումների ժամանակ կարողանում է թիմակիցներին գցել իր ազդեցության տակ: և չնայած դրան շարքային ՔՊ-ականները, որոնց բախտ չի վիճակված մշտապես տեսնել «առաջնորդին», նկատել են, որ թիմի կարկառունները` Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել:
Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը դեռևս չի հանդիպել ֆրակցիային, սովորաբար արտերկրյա այցերից հետո Փաշինյանը թիմի հետ հանդիպում է և հաշվետվություն է ներկայացնում, ՔՊ-ականներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար
- «Հրապարակ». Փաշինյանի քավորը Իջևանում նոր առանձնատուն է կառուցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան