«Հրապարակ». Բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից և հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրիում պապիկների նկատմամբ իբր բռնություն գործադրելու շինծու գործով, ինչպես հայտնի է, 7 մեղադրյալ կա, 5-ը կալանավորված: Այդ թվում` դաշնակցական չորս երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, ովքեր մի քանի շաբաթ է գտնվում են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսից «Արթիկ» ՔԿՀ պետը Արման Մելքոնյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին: Նա հայտնի է ընդդիմադիրների նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից և հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին, ինչը նշանակում է, որ նախնական կալանքը կիրառում են որպես պատժամիջոց և փորձում են առավել խիստ ռեժիմում պահել կոնկրետ այս կալանավորվածներին, քան պահում են մյուս կալանավորներին:
Դա կարող է արտահայտվել սննդի ու հանձնուքի թույլատրություններում, հեռուստացույց և բարեկարգ խցի փոխարեն անբարեկարգ խցում պահելու, տեսակցությունները արգելելու և այլ մեթոդներով: Անգամ ներքնակների ու մահճակալների փափուկ ու չոր լինելու հարցում, կալանավայրի ադմինիստրացիան խտրականություն է դնում և արտոնյալ պայմաններ ստեղծում կամ զրկում այդ պայմաններից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, արագաչափերը դեռ գործում են
- «Հրապարակ». Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, իսկ Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում
- «Ժողովուրդ». Վարչապետի տիկինը թանկարժեք ժամացույցն ումի՞ց է նվեր ստացել
- «Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել
- «Ժողովուրդ». Հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար
- «Հրապարակ». Փաշինյանի քավորը Իջևանում նոր առանձնատուն է կառուցում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան