«Ճապոնիայի կարմիր բանակի» հիմնադիրը 20 տարի անց ազատ է արձակվել բանտից
«Ճապոնիայի Կարմիր բանակ» ծայրահեղ ձախակողմյան խմբավորման հիմնադիր և առաջնորդ Ֆուսակո Շիգենոբուն ազատ է արձակվել բանտից։ Լուրը հաղորդում է The Guardian-ը: պարբերականի տվյալներով՝ 76-ամյա ակտիվիստն ազատ է արձակվել Հաագայում Ֆրանսիայի դեսպանատունը զինված պաշարման համար 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո։
«Ներողություն եմ խնդրում այսքան մարդկանց պատճառած անհարմարության համար։ Դա կես դար առաջ էր, բայց մենք պատանդ վերցնելով վնաս հասցրինք անմեղ մարդկանց՝ առաջնահերթություն տալով մեր ճակատամարտին»,-հայտարարել է Շիգենոբուն ազատ արձակվելուց հետո։
«Ճապոնիայի կարմիր բանակ» արմատական ձախ խմբավորումը հայտնի դարձավ անցյալ դարի 70-ական թվականներին։ Բացի 1974 թվականին Նիդեռլանդներում Ֆրանսիայի դեսպանատան վրա հարձակումից, կազմակերպությունը մեղադրվում է Թել Ավիվի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ինչպես նաև «Ճապոնիայի Կարմիր բանակը» պատասխանատու է Կուալա Լումպուրում Շվեդիայի և ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման և պատանդ վերցնելու, ճապոնական ավիաընկերության ինքնաթիռի առևանգման և Նեապոլում պայթյունի համար, որի հետևանքով զոհվել էր հինգ մարդ։
Խմբավորման նպատակը միջազգային պարտիզանական ջոկատների ստեղծման միջոցով համաշխարհային հեղափոխության նախապատրաստումն էր, որի գլխավոր թշնամիներն էին հռչակվել կապիտալիզմը, Իսրայելը և «սովետական ռևիզիոնիզմը»։ Շիգենոբուն խոստովանել է, որ դեռ բանտում գտնվելու տարիներին ճապոնական Կարմիր բանակը չկարողացավ հասնել հաջողության: Կազմակերպությունը պաշտոնապես գոյություն է ունեցել մինչև 2000 թվականը, երբ նրա ղեկավարը բանտից լուծարել է այն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան