Ոչ մեկին թույլ չենք տալու մեզնից խլելու մեր քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը. Մետաքսե Հակոբյան
«Մայիսի 28-ը հայկական պետականության վերածննդի տոնն է, և այսօր այն առավել քան արժևորվում է, քանի որ կանգնած ենք պետականությունները կորցնելու ճանապարհին»,-Ստեփանակերտում կայացած երթի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա ասաց, որ Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքը ավելորդ անգամ փաստում է, որ հայը չի հանձնվելու, պայքարելու է և թույլ չի տալու ինչ-որ մարդկանց արցախցիների փոխարեն որոշում կայացնեն և կործանեն հայկական պետությունները և հայերից խլեն այդքան դժվարությամբ ձեռք բերված պետականությունները:
«Որևէ մեկը չի կարող խոսել նշաձող իջեցնելու մասին, քանի որ դրա համար այսքան տարիներ պայքարել ենք, բանակցային գործընթացում բավական հաջողություններ էինք ունեցել, որպեսզի միջազգային իրավունքի հենքի վրա մեր անկախության ճանաչմանը հասնեինք: Դա է մեր նշաձողը»,-հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը և հավելեց. «Այն ամենցածր նշաձողն է, որն ակնկալում էինք աշխարհից: Այն, ինչ այսօր ասում է պաշտոնական Հայաստանը՝ ուղիղ ցիտում է Ադրբեջանի խոսքը և ցանկությունները, որովհետեև դրանից ներքև նշաձող իջեցնել նշանակում է որպես փոքրամասնություն, ուղղակի իրավունք ունենալ ապրել մեր հայրենիքում, բայց ոչ տիրոջ իրավունքով, այլ ընդամնեը՝ մշակութային, լեզվի, ինչը մենք թույլ չենք տալու, պայքարելու ենք ու ոչ մեկին թույլ չենք տալու մեզնից խլել մեր քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք. Արցախի Հանրապետության պատգամավոր
- «Հայաստան». Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել
- Արագածոտնում «Դիմադրության» շարժման մասնակիցները փակեցին մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան