Այս պահին օրհասական խնդիրը մեր ազգի գոյապահպանությունն է. Մերուժան Միքայելյան
«Այս շարժումը կարող ենք անվանել ազգային ազատագրական։ Շարժումը մեկ կամ երկու կուսակցության, երկու կամ երեք ճանաչված, իշխանություն ունեցած անհատների շարժումը չէ, ներգրաված են բոլորը»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց էներգետիկայի նախկին նախարար, Հայոց ազգային գվարդիայի ներկայացուցիչ Մերուժան Միքայելյանը։
Նա նշեց, որ այս պահին օրհասական խնդիրը երկրի պետականության, ինքնիշխանության պահպանությունն է, մեր ազգի գոյապահանության խնդիրն է։
«Մյուս հարցերը հաջորդ փուլի խնդիրներ են, հաջորդ փուլում բոլոր անհամաձայնությունները, անհաշտությունները, որոնք գաղափարապես ունենք, այդ փուլում կներկայացնենք ու կպայքարենք այդ ամեն ինչի համար»,- ասաց Մ. Միքայելյանը։
Նրա խոսքով, ինքնիշխանության պահպանության խնդրի լուծումից հետո նոր պետք է գաղափարական հարցեր առաջադրել ու պնդել, հետևել, որպեսզի այս շարժումը, անցումային կառավարությունն իր անելիքների մեջ լինի հետևողական, չթողնեն որպեսզի նախկին արատները նորից կրկնվեն։
Հարակից հրապարակումներ`
- Լիդա մայրիկ. Տղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու
- Այս իշխանությունները մեր երկիրը դարձրել են աշխարհաքաղաքական քամիների խաղալիք. Լիլիթ Բեգլարյան
- Արմեն Աշոտյան. Կանխե’ք աղետը
- Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի