Լոնդոնի «Չելսին» հայտարարություն է տարածել Աբրամովիչի կողմից ակումբը վաճառելու մասին
Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել ակումբը Թոդ Բոուլիի կոնսորցիումին վաճառելու մասին։
«Չելսի» ֆուտբոլային ակումբն այսօր կարող է հաստատել, որ երեկ երեկոյան վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ակումբը Թոդ Բոուլիի «Clearlake Capital» կոնսորցիումին վաճառելու վերաբերյալ: Սպասվում է, որ գործարքը կավարտվի երկուշաբթի օրը: Այդ օրը ակումբը կհրապարակի հավելյալ տեղեկատվություն»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 10-ին հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիան Ռոման Աբրամովիչին ներառել է պատժամիջոցների ցուցակում, սառեցվել են գործարարի ակտիվները։
Դրանից հետո Պրեմիեր լիգայի ղեկավարությունը գործարարին հեռացրել է ֆուտբոլային ակումբի ղեկավարի պաշտոնից։ Այժմ ղեկավարումն իրականացնում են «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Աբրամովիչը որոշել էր վաճառել ակումբը:
Հարակից հրապարակումներ`
- «Չելսի»-ի ֆուտբոլիստը խախտել է կարանտինը և տուգանվել
- Աբրամովիչը հրաժարվել է «Չելսին» վաճառել ամենահարուստ բրիտանացուն