Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցի դեռահաս է մահացել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր 15-ամյա պաղեստինցի դեռահասը մահացել է իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահի շրջանի ալ-Խալեր գյուղում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել էր, որ ուրբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս նահանգում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 88 պաղեստինցի է վիրավորվել, նրանցից ինը, այդ թվում՝ դեռահասը, հրազենային վնասվածքներ են ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կմեկնի Մոսկվա
- Իսրայելական ուժերն այսօր 110-րդ անգամ ավերել են Պաղեստինում գտնվող Ալ-Արաղիբ գյուղը
- Առնվազն 408 պաղեստինցի է վիրավորվել իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում
- Պաղեստինցիներ. Հայերը մեր ընկերներն են և մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը