Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:
Կոչ եմ անում բոլորին սոցիալական ցանցերում կիսվել այս սկզբունքներով և բարձրաձայն ասել, որ մենք ԿՈՂՄ ԵՆՔ այս օրակարգին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։
Կիսվի՛ր այս գրառմամբ, քո սոցիալական էջում։ Վերահաստատի՛ր քո դիրքորոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
- «Զարթնի՛ր, Լաո՝ հանուն Արցախի».Հանրահավաք և երթ Արցախում
- Սաղաթելյան. Մեր առջև նույն Թուրքիան ու Ադրբեջանն են, բայց նույնն ենք նաև մենք
- Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի
- Այս իշխանությունները չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը բանակցային գործընթացում. Ռուստամյան
- Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան