Քաղաքական 15:45 30/05/2022 Հայաստան

Զոհվածների ծնողների իրավունքները չեն կարող ստորադասվել դատախազի, կամ դատավորի ցանկությանը

«Անհասկանալիորեն դատական նիստը նշանակված էր կես ժամյա ռեժիմով, որի մասին դատավորը տեղեկացրեց այն սկսվելուց հետո՝ երբ արդեն ավարտին մնացել էր 15-20 րոպե»,-Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության դատական նիստի ավարտից հետո հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը 2021 թվականի հունիս ամսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝  պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ, որը մերժվել էր առաջին ատյանի դատարանի կողմից։

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նախորդ նիստում քննարկվել էր իրենց  միջնորդությունը որպեսզի զոհվածների և անհետ կորածների հարազատները ներգրավվեն որպես շահագրգիռ անձինք և այդ միջնորդության շրջանակներում տեղի էր ունեցել հայտնի միջադեպը, ինչ պատճառով գործը վարող ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանն անսպասելիորեն փակ նիստ անցկացնելու որոշում կայացրեց:

«Այս նիստում ես ձայն խնդրեցի, պահանջեցի և վերջում նաև միջնորդություն ներկայացրեցի, ըստ որի՝ քանի որ նախորդ դատական նիստում կայացվել է անսպասելի որոշում, ինչի արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, հանրային շահը, հասարակության տեղեկացվածության իրավունքը, թափանցիկության հիմնարար կանոնը և նկատի առնելով գործի առանձնահատկությունը, տասնյակ հազարավոր տուժողների հարազատների շահագրգռվածություն այս գործում՝ հրատապ կարգով քննության առարկա դարձնել նախորդ դատական նիստում կայացրած որոշումը վերացնելու և վերականգնել դատական նիստը բաց անցկացնելու հնարավորությունը»,-ասաց պատգամավորը և լրագրողներին տեղեկացրեց, որ իր այդ միջնորդությունից հետո դատավորը, առանց որևէ հիմնավորման, հայտնել է, որ դատական նիստն այսօր ավարտում է և հաջորդ նիստը կկայանա հունիսի 1-ին ժամը 12:30-ին:

Մինասյանը նկատեց, որ թե՛ դատախազները, թե՛ դատավորը դեռևաս տրամադրված չեն որպեսզի նիստն անցկացվի բաց և հրապարակային, որովհետև դատախազների խոսքում նաև անթուլատրելի մեղադրանքներ էին հնչում, թե իբր նիստում ականջահաճո հայտարարություններ են լինում, մինչդեռ արդարադատության շահը պահանջում է, որ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն:

«Դատախազները հայտնեցին, թե զոհվածների հարազատները չեն կարող ներգրավվել որպես շահագրգիռ անձ, քանի որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում նման ընթացակարգ չկա: Սա իրավական տեսանկյունից հիմնազուրկ է, որովհետև մենք ունենք Մարդու իրավունքի եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներ, կան նաև հայկական պրակտիկայում նման որոշումներ: Անկախ նրանից, թե ո՞ր պետական մարմինն է ժամանակին սխալ թույլ տվել, կոնվենցիոնալ իրավունքը՝ տուժողի իրավունքը չի կարող ոտնահարվել, պետք է ապահովվի և վերականգնվի դատարանի, դատախազի կամ համապատասխան քննություն իրականացնող մարմնի կողմից: Մենք հետևողական առաջ ենք տանելու այն թեզը, որ մեր հայրենակիցները ոչ միայն որպես շահագրգիռ անձ ներգրավվեն այս գործին, այլև դատական նիստերն անցկացվեն բաց և հրապարակային»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և բացատրեց, որ այդ սխալը կատարվել է, երբ քննչական մարմինները և դատախազությունը զոհվածների հարազատներին այն ժամանակ չէին ներգրավել որպես տուժողներ, եթե ժամանակին ներգրաված լինեին այսօր նման հարցեր չէին առաջանա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դատարանի իրավասության ներքո է ապահովել այնպիսի դահլիճ, որտեղ աղմուկը չխանգարի նիստին, եթե կան կարգազանցներ ապա նրանց հեռացնեն դահլիճից, կամ մուտքն արգելեն:

Դատախազների խոսքում, ըստ նրա, ակնհայտ էր էմոցիոնալությունը, որոնք փորձում էին մեղադրել ծնողներին, որ վերջիններս էմոցոինալ պոռթկման արդյունքում նաև հայտարարություններ էին արել դահլիճում:

«Չի կարող այս բազմահազար մարդկանց իրավունքները ստորադասվել կամ ոտնահարվել դատախազի, կամ դատավորի՝ հաճելի լռության մեջ գործ քննելու ցանկությանը»,-հայտարարեց Մինասյանը և հասարակությանը կոչ արեց  ոտքի կանգնել՝ պաշտպանեու հերոսներին ծնած մայերի, նրանց դաստիրակած հայրեի, քույրերի և եղբայրների իրավունքները:

Հայտարարելով, որ նման ծավալի և զգայուն հարցի վերաբերյալ 30 րոպեանոց նիստի անցկացումն անթուլատրելի էր՝ Մինասյանը հայտարարեց. «Համոզված եմ, որ 299 հոդվածը, որով սահմանված է պետական դվաճանության պատիժը, անխուսափելիորեն վրա է հասնելու՝ այս դատավորի, դատախազների պայմաններում չլինի, այլ դատախազի և դատավորի պայմաններում կլինի, բայց անխուսափելի է և նման ծանր հանցագործությունները պարտակողներ նույնպես անցնելու են բոլոր գործերով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}