Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով:
Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: ԿԳՄՍ նապարարությունից հայտնում են, որ Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը և Գուրգեն Մադոյանը հաղթանակով են սկսել իրենց մրցելույթները