Որևէ մեկին չթվա, որ կարող է քաղաքացուն խփի ու մարսի. Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները կառավարության 3-րդ մասնաշենքից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ։
«Առաջին օրվանից ասել եմ՝ այս պայքարը պահանջում է համառություն, տոկունություն, զոհաբերություն»,- երթի ընթացքում, որին նախորդել էր բախում, քաշքշոց քաղաքացիների ու ոստիկանների միջև, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց քաղաքացիներին՝ պատրա՞ստ են արդյոք դրան, արձագանքը եղավ՝ «Այո»։
«Հնարավո՞ր է կասեցնել այս շարժումը, թե՞ ոչ»։
Արձագանքը եղավ՝ «Ոչ։
«Դե ուրեմն մինչև վերջ։ Հատ-հատ պատասխան են տալու, բոլորն են տալու, որևէ մեկին չթվա, որ կարող է քաղաքացուն խփի ու մարսի, չեն պլստալու»,- աաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, իշխանությունը ցայտնոտի մեջ է, 100-ից ավելի մարդ են բերման ենթարկել. «Թող ենթարկեն։ Ինչքան բերման ենթարկենք, այնքան շատանալու ենք, ավելանալու ենք։ Թուրքի ոտքը Հայաստան չի մտնելու, թշնամին Հայաստանից հեռանալու է։
Ուրեմն՝ հունիսի 3-ը ջրբժան է, բոլորը պետք է կողմնորոշվեն՝ կամ ժողովրդի հետ են, կամ ժողովրդի դեմ են»։
Հարակից հրապարակումներ`
- «Սա է Նիկոլի դեմքը»
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանները քաշքշում են Իշխան Սաղաթելյանին, պատռվել է նրա շապիկը
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ցուցարարի վարտիքը
- Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան, երկու քաղաքացի
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով ոստիկանն ուշագնաց է եղել, քաղաքացին վնասվածք ստացել
- Քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի». Տիգրան Աբրահամյան
- Կայցելենք տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան