Իրավաբանն ու փաստաբանն ահազանգում են Ֆրանսիայի հրապարակում սադրանքի մասին
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանն ահազանգում է.
«Հերթական իշխանական սադրանքը Ֆրանսիայի հրապարակում
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով հայհոյել է մարդկանց:
Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:
Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները նկատելով կազմակերպված սադրանքը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից:
Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով
Հենց նոր սադրանք է տեղի ունեցեն Ֆրանսիայի հրապարակում.
1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ
2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում
3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում»
4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում
5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։
ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞»։