Եթե մեր շարժումը հաջողի, ես չեմ պլանավորել որևէ պաշտոնի անցնել. Լևոն Քոչարյան
«Ես որևէ պաշտոնի չի հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, ես չեմ պալանավորում, չեմ ուզում որևէ պաշտոնի անցնել»,- կառավարական թիվ 3 շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել է։
Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, Լ. Քոչարյանը ասաց, որ դրանք մյուս տարի սեպտեմբերին և դրա վերաբերյալ քննարկում չի ունեցել ոչ ընտանիքում, ոչ էլ խմբակցության հետ։
Անդրադառնալով տարածված այն քննադատություններին՝ «ասում են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ոստիկանությունն էլ ավելի բիրտ ուժ է կիրառել», նա պատասխանեց․ «Ես չեմ ընդունում քննադատությունների այդ մոտեցումը, այսինքն, եթե այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, պայքարեմ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։
Հիշենք, թե չորս տարի առաջ այս իշխանությունը ինչ լոզունգներով է եկել, ասում էին՝ ինչ եղել է նախկինում, չի լինելու…։ Բոլորիս խաբել են։ Այս խոսակցությունները մեր գլխավոր օրակարգից, խնդրից շեղող խոսկացություններ են։
Մի կողմ ենք դնում ամեն ինչ։ Այսօր մենք ունենք կոնկրետ խնդիր։ Երկիր ենք կորցնում։ Սրա համար ենք պայքարում, կողքից այս մեկի ունքը դուրս չի գալիս, այս մեկի մազը, այս մեկը տաս տարի առաջ սենց է ասել, նենց է ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների»
- Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, ուղղակի սրա շուրջ է պետք համախմբվել. Լևոն Քոչարյան
- Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի