Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել. Հրաչյա Սարգսյանը՝ մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը զեկուցեց մայրաքաղաքի փողոցների լուսացույցի համապատասխան ազդանշանով աջակողմյան երթևեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով նոր մրցույթ հայտարարելու հանձնարարականը:
«Ինչպես անցած անգամ զեկուցեցի, մրցույթը հայտարրաված էր, պարզապես «Arneps» ծրագիրը, որ մեկ օրով չի աշխատել, այս փաթեթն ընկեր էր դրա տակ, այն կրկին ուղարկվել է գնումների»,-հայտնեց Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ժպտալով արձագանքեց «Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել»:
Հարակից հրապարակումներ`
- Ասում են հույսը չի մեռնում՝ հույսով ապրողն է մեռնում. Հրաչյա Սարգսյան
- Այս պահի դրությամբ Ավինյանի թեկնածության վերաբերյալ անարդարացիության զգացողություն չունեմ. Հրաչյա Սարգսյան