Բերման ենթարկված երիտասարդների նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության հոդվածով
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը մի խումբ երիտասարադների հետ այսօր բերման էր ենթարկվել և գնտվում էին Էրեբունի ոստիկանության բաժանմունքում։ Շուրջ չորս ժամ բաժանամունքում մնալուց հետո, Հարությունյանը դուրս եկավ և պատմեց հետևյալը․
«Մոտ չորս ժամ մնացի ոստիկանական բաժանմունքում։ Այնքան շատ մարդ էին բերման ենթարկել, որ ոստիկանությունն էլ չէր կարողանում աշխատել։ Մոտ 2,5 ժամ ոչ մի թուղթ չեն լրացրել, որովհետև նստած սպասում էին հրահանգի, արդյոք մեզ վարչական են գրելու, թե՞ քրեական։ Վերջում հրահանգ եկավ, որ պետք է քրեկան գործ հարուցվի ։ Ոստիկանները շատ արագ, մեկ թղթի վրա երկու հոգով էին գրում , որ հասցնեին։ Բոլորի վրա գործ հարուցեցին՝ գրեցին, որ կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ»։
Հարությունյանի համոզմամբ՝ նպատակ ունեն հերթական «գործերը կարելու»։
«Երբ մենք մտանք բաժին, տրամադրվածությունն արդեն այլ էր, քան սովորաբար լինում է։ Ակնհայտ էր, որ սպասում էին հրահանգի։ 2,5 ժամ ոչ մի թուղթ չի լրացվել, ինչն էլ խոսում է այն մասին, որ բաժնի պետն անգամ չգիտեր,թե ինչ պետք է լրացվի։ Հրահանգը ստանալուց հետո գրեցին խուլիգանության հոդվածը»,- ասաց նա։
Երիդասարդի կարծիքով ՝ քրեական գործեր հարուցելու նկատակը՝ ազատությունից իրենց զրկելն է։
«Հեռանկարում նպատակը՝ շարժման հիմնականում ակտիվ անձանց կալանավորնել է։ Բայց դա էլ չի օգնելու իրենց։ ինչ ուզում են անեն, թող բռնեն, կալանավորեն,որովհետև ինձ կալանավորելուց հետո 100 հոգի ավելի շատ մարդ է ոտքի կանգնելու»։
Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ սկսված գործընթացն օր օրի աճում է և այն կասեցնելն այլևս դառնում է անհնարին։
Հարակից հրապարակումներ`
- Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ցուցարարի վարտիքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան