Վրաստանի իշխող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Վրաստանի արմատական ընդդիմությունը հունիսի վերջին կարող է պետական հեղաշրջման փորձ իրականացնել, եթե ԵՄ-ն հանրապետությանը չշնորհի կազմակերպությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Արմատական ընդդիմությունը շարունակում է հրապարակայնորեն հայտարարել, որ Վրաստանն արժանի չէ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին: Ինչպես գիտեք, նրանք նման հայտարարություններով շփվում են նաև օտարերկրյա գործընկերների հետ»,-ասել է Կոբախիձեն և հավելել. «Նրանց հաշվարկով՝ Վրաստանը Ուկրաինայից և Մոլդովայից հետո չպետք է ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, դրան, ըստ իրենց պլանի, կհաջորդի «Ազգային շարժման» և նրա արբանյակների կողմից կազմակերպած հասարակական անկարգությունները և հեղաշրջումը»:
Նա հավելել է, որ ԵՄ-ն պատճառ չունի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալու, քանի որ դա չի պարտավորեցնում Բրյուսելին լրացուցիչ միջոցներ հատկացնել հանրապետությանը կամ անմիջապես ընդունել նրան։ Բացի այդ, ըստ Կոբախիձեի, Վրաստանը առաջ է թե՛ Մոլդովայից, թե՛ Ուկրաինայից՝ ԵՄ-ի հետ մերձեցման և Ասոցացման համաձայնագրի կատարման առումով, որը ստորագրվել է 2014թ.
Մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմում էր ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա Միությանը միանալու թեկնածուի կարգավիճակ։ Սրան ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է փոխանցել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը լրացված փաստաթղթի առաջին մասը ուղարկեց Եվրամիություն, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խորհրդարանական վեհաժողով կձևավորեն
- Սորոս. Ոչ միայն Ուկրաինան, այլև Մոլդովան, Վրաստանը պետք է ԵՄ անդամակցության իրավունք ստանան
- Վրաստանի դրոշներ՝ Երևանում
- Վրաստան ցորենի ներկրումը նվազել է Ուկրաինայում պատերազմի հետևանքով
- Վրաստանից ամենից շատ մեկնում են Թուրքիա և Ռուսաստան
- Վրաստանը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցաթերթիկի երկրորդ մասը
- Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում
- Վրաստան ԱԳՆ-ն դատապարտել է Ցխնիվալիում կայացած դե ֆակտո ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները