Փաստաբան. Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է.
«Պատգամավորի նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրող էս «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է ով դաժան կերպով ծեծի էր ենթարկում երեք պատերազմի մասնակից, թոշակառու Գիորգի Արեսատակեսյանին (Ժոռ պապին), հատկանշական է, որ Արեստակեսյանի նկատմամբ վերջինս կիրառել էր նույն խեղդող հնարքից... Սույն ոստիկանի կողմից նման բռնության դեպքերով տեսանյութերը համացանցում բազմաթիվ են...
Հիշեցնեմ, որ Գ.Արեստակեսյանի կողմից հաղորդում էր ներկայացվել տվյալ դեպքի հետ կապված, սակայն մեղադրանք առաջադրվեց ի վերջո Գ.Արեստակեսյանին... Սրա վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են հակակոռուպցիոն կոմիտեում, ուստի սույն (Պատգամավորի) դեպքով հաղորդում ներկայացնող անձին կհորդորեմ որ հաղորդում տալիս, նյութերի նախապատրաստման ընթացքում հղում կատարի նաև Գիորգի Արեստակեսյանի դեպքին(հղղումը ստորև)...
Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու... պատիժդ չի ուշանա...»։
Հարակից հրապարակումներ`
- Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց
- Մինչև կյանքիս վերջ կկանգնեմ երիտասարդների կողքին, որպեսզի նրանց քթից արյուն չգա․ Ժորա պապիկ
- Ժորա պապը ազատության մեջ է
- Ժորա պապիկին ձերբակալեցին
- Վարդևանյան. Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում