Դերձակներն ամենապահանջված մասնագետներն են Ռուսաստանում
2022-ի գարնանը հագուստի արտադրության ոլորտում գործատուների շրջանում ամենապահանջված մասնագետներն են դերձակները, կոմպլեկտավորողները և փաթեթավորողները: Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն։
2021 թվականի գարնան համեմատ դերձակուհիների պահանջարկը կրկնապատկվել է՝ կազմելով 106%։ Նույն ժամանակահատվածում 129%-ով ավելացել է կոմպլեկտավորողների և փաթեթավորողների աշխատատեղերի քանակը։
Բացի այդ, 2,5 անգամ աճել է հաստոցային օպերատորների պահանջարկը, սակայն թափուր աշխատատեղերի առաջարկներն առայժմ զգալիորեն ավելի քիչ են, քան դերձակներինը և կոմպլեկտավորողներինը։
Արտադրության և դերձակության ոլորտում ամենաշատ աշխատատեղեր առաջարկող թոփ 5 շրջաններն են Մոսկվան, Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը և Ռոստովի մարզը։ Թափուր աշխատատեղերի համար աշխատավարձը 35 հազար ռուբլի է (Մոտ 245 հազար ՀՀ դրամ)։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան