Նախարարությունների շենքի դիմաց լարված իրավիճակ է
Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղակայված նախարարությունների շենքի դիմաց լարված իրավիճակ է, քաշքշուկ բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանության՝ սև բերետներով աշխատակիցների միջև, բղավոցներ։
Մինչ այդ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ցանկանում են հանդիպել նախարարների հետ, հարցնել համաձա՞յն են իրենց հրապարակած պահանջների հետ, թե՞ ոչ։
«Մենք ուզում ենք իմանալ, պայմանականորեն առողջապահության նախարարը համաձա՞յն է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Քաղաքակիրթ ձևոց խնդրում ենք ապահովել այդ հանդիպումը»,-ոստիկանության պատասխանատուին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանությունից հետաքրքրվեցին, քանի՞ պատգամավոր կա ակցիայի վայրում։ Պատասխանեցին՝ մոտ 20։
Ոստիկանները ժամանակ խնդրեցին՝ նախարարություններից արձագանք ստանալու համար։
«Լավ, ճշտեք, պատասխան տվեք, մենք էլ մեր անելլիքը կիմանանք»,-ասաց դաշնակցական գործիչը։
Մինչ սպասում էին, ակցիայի մասնակիցները սկսկեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ, կանգնիր պատի տակ»։
Ավելի ուշ քաշքշուկ, հրմշտոց սկսեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանության աշխատակիցների միջև։
Ոստիկանների թիվն արագորեն ավելացավ, այստեղ եկան նաև բազմաթիվ կարմիրբերետավորներ։
Աղմուկ-աղաղակի մեջ լսվում էին քաղաքացիների ձայներ. «մի խփեք», «խփում են», «Հայաստան, ոտքի, Նիկոլ, սատկի», «հետ-հետ գնացեք»։
Ոստիկանները խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Մի քանի րոպե տևած լարված իրավիճակից հետո ոստիկանները հետ քաշվեցին, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց։
Հարակից հրապարակումներ`
- Կայցելենք տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան