«Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը 900 հազար դոլարով
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական Kalush Orchestra երաժշտական խումբը բարեգործական աճուրդում վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափող։ Այս մասին թիմի ներկայացուցիչները հայտնել են սոցիալական ցանցերում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, լոտը վաճառվել է 900 հազար դոլարով։ Գնորդը եղել է WhiteBit կրիպտոարժույթի բորսան։
«Մենք երախտապարտ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդում, և հատկապես շնորհակալ ենք WhiteBit-ի թիմին, որը գնեց գավաթը $900,000-ով և այսուհետ դառնում է մեր գավաթի հեղինակային իրավունքի տերը», - ասվում է խմբի հայտարարության մեջ:
Աճուրդի կազմակերպիչների խոսքով, մրցանակի վաճառքից ստացված գումարը կուղղվի ուկրաինական բանակի համար PD-2 անօդաչու սարքերի ձեռքբերմանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարզվում է՝ Եվրատեսիլում Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին
- «Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը
- Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
- «Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է