Լուկաս Սելարայանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները:
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ:
Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:
Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա