Կայցելենք տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով. Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվում են տարբեր պետական գիտական, կրթական հաստատություններ։
«Ինչպես մենք նախօրոք հայտարարել ու պայմանավորվել էինք, այսօրվանից սկսում ենք այցելել տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով։ Հայտարարության տեքստը, որ ընդունվել է այս հրապարակում, առաջիկա չորս օրերի ընթացքում հստակ թիրախավորված, հասցեավորված պետք է այցելենք կրթական, գիտական, պետական հիմնարկներ և բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը»,- երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, հստակ հնարավորություն է, որ բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այն հայանպաստ փաստաթղթի, մինիմալ պահանջների մասին, որն այսօր դրված է սեղանին։
«Երթով շարժում ենք։ Կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ և մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրն ու կհասկանանք՝ ով է կիսում այս պատասխանատավությունը, ով ինչ դիրքորոշում ունի։ Սա նաև լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Սաղաթելյանը՝ հացելելով, որ առաջիկա օրերին ժողովուրդը հստակ պետք է իմանա՝ ով ինչ դիրքորոշում ունի։
Նախարարությունների շենքի մոտ Սաղաթելյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները կբարձրանան, կհանդիպեն նախարարներին՝ հասկանալու համար իրենք կո՞ղմ են այն փաստաթղթին, որը իրենց բոլորի կողմից հրապարակվել է։
Ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել նախարարությունների մուտքի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
- Սաղաթելյան. Մեր առջև նույն Թուրքիան ու Ադրբեջանն են, բայց նույնն ենք նաև մենք
- Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան