Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 24-30-ը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 385 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 963 դեպք, որոնցից 412 606 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 309 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 099 602 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
- 03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան