Ջավախցի Արտյուշ Գոմցյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Այսօր Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան «Դինամո» մարզահամալիրում, կայացել է տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլը։ Արտյուշ Գոմցյանը 57-60 կգ քաշային կարգում հաղթեց իսպանացի մրցակցին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Jnews-ը։
Երկրպագուների բուռն բացականչությունների ներքո, 3։2 հաշվով, Արտյուշ Գոմցյանը հաղթել է, իր մեծ ներդրումն ունենալով բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների տղամարդկանց առաջնությունում Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի բարձր արդյունքներում։
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։ Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Նրա անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։