ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ենթադրում է, որ կապիկի ծաղիկը չի հասնի կորոնավիրուսային համաճարակի մասշտաբների։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի՝ ծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կապիկի ծաղիկը կարող է առաջացնել գլոբալ համաճարակ, որը նման է COVID-19 համաճարակի, ասել է. «Մենք չգիտենք, բայց չենք կարծում»։
Նա հավելել է, որ այս պահին ԱՀԿ-ին չի անհանգստացնում «գլոբալ համաճարակը»։
«Այնուամենայնիվ, մենք… անհանգստացած ենք, որ մարդիկ կարող են վարակվել այս վարակով բարձր ռիսկի պատճառով, եթե պաշտպանվելու վերաբերյալ չունենան տեղեկատվություն: Մենք անհանգստացած ենք, որ աշխարհի բնակչությունը չունի իմունիտետ օրթոպոքսվիրուսների նկատմամբ ծաղիկի վերացումից ի վեր և վիրուսը կարող է փորձել օգտագործել դրա տեղն և ավելի հեշտությամբ տարածվել մարդկանց միջև: Բայց մենք այս հարցի պատասխանները դեռ չունենք»,- եզրափակել է Լյուիսը։
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կա կապիկի ծաղիկի 257 լաբորատոր հաստատված և 120 ենթադրյալ դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- «Վեկտոր»-ը բացատրել է, թե ինչու ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Կապկի ծաղիկի բռնկումը համաճարակի չի վերածվի. փորձագետ
- Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
- Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
- Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
- Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
- Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով
- ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
- Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը