Խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել․ փաստաբան
«Մեր հաշվարկներով 50-60 կամ ավելի մարդ կա բերման ենթարկված։ Իշխանությունները ու ոստիկանությունը գնում են մեծագույն դավադրության, խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Փաստաբանական թիմ է աշխատում և բոլորն են դա արձանագրել։ Ոչ միայն Էրեբունու բաժնում, այլև այսօր ակցիայի ընթացքում բերման ենթարկված բոլոր անձանց նկատմամբ քրեկան հետապնդում են նախաձեռնել՝ իբև խուլիգանության հանցափաստով»,- այս մասին Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանը զարմանալի համարեց այն,թե ինչպես է մեկ ոստիկանը կարղացել է տարբեր վայրերում խուլիգանություն կատարող անձանց նույնացնել։
«Տարօրինակն այն է, թե ինչպես է մի ոստիկան նկատում, թե ինչպես է 20-30 հոգուց բաղկացած խումբն ինչպես է խուլիգանություն կատարում՝ այն դեպքում, երբ մի քաղաքացուն բերման են ենթարկել Նժդեհի արձանի դիմացից, մյուսին՝ Կառավարության շենքի մոտից։ Տարբեր վայրերից բերման են ենթարկել և այդ մեկ ոստիկանը կարողացել է նույնացնել Նժդեհի արձանի և Կառավարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարող անձանց»։
Նրա խոսքով՝ ոստիկաններն էլ տեղյակ չեն ,թե ինչ են անում, սպասում են հրահանգներին։ Փաստաբանը նշեց, որ բոլոր դեպքերում փաստաբանական թիմը շարունակում է աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները կապել են բերման ենթարկված մի խումբ ցուցարարների և պառկեցրել գետնին
- Բերման ենթարկված երիտասարդների նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության հոդվածով
- Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին