Բռնցքամարտի ԵԱ. Ջավախքցի մարզիկ Արտյուշ Գոմցյանը եզրափակչում է
Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մայիսի 29-ին 60 կգ քաշային Արտյուշ Գոմցյանը մրցել է Հունգարիայի ներկայացուցչի հետ: Տպավորիչ և դիտարժան մենամարտում Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ փուլ:
Jnews-ը գրում է, որ Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը:
Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Նա հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: Մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում, իսկ մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրպագուների չդադարող՝ «Արտյուշ, Արտյուշ» բացականչությունների ներքո նա 5։0 հաշվով հաղթանակ է տոնել Հունգարիայի բռնցքամարտիկ Վերես Ռոլանդ Հանի նկատմամբ:
Վճռորոշ պայքարը կկայանա մայիսի 30-ին։
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են
- Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Վիկ Դարչինյանը հետևում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը՝ դատավորները լավ են դատում
- Երևանում Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացմանը երիտասարդները բարձրացել են բեմ ու պարզել Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին