Զախարովան Եվրոպային առաջարկել է ռուսական ձյուն գնել «ի հեճուկս» Պուտինի
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե ինչու Եվրոպան էմբարգո չի դնում ռուսական նավթի վրա։
Զախարովան մեկնաբանելովԵվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը ռուսական նավթ գնելու պարտադրանքի մասին՝ նշել է, թե Եվրոպան կարող է գնել ամբողջ ռուսական ձյունը, գրում է «Իզվեստիա․ռու»-ն։
Ֆոն դեր Լայենն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիությունը պարզապես ստիպված է եղել այնպիսի քայլերի դիմել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «էլ ավելին չվաստակի»։
Զախարովան կատակել է, որ եվրոպացիներին պետք է պատմել ձյան վաճառքից Ռուսաստանի հսկայական եկամուտների մասին։
«Պատկերացրեք, եթե, օրինակ, Եվրահանձնաժողովին ասենք, որ ձմռանը շատ ձյուն ունենք, և դրա համար վատ չենք վաստակում: Ի վերջո, նրանք ամեն ինչ գնում են զայրույթից», - գրել է նա Telegram-ի ալիքում:
Իսկ թե ինչպես է Ռուսաստանը «ձյան վրա փող աշխատում», Զախարովան չի մանրամասնել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում հայտարարել են գազի և նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին
- ԱՄՆ-ը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանել մաքսատուրքեր
- Գերմանիան մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից. Bloomberg
- Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար