Վաղն Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության միջև «Քաղաքական երկխոսության» նիստը
Մայիսի 31-ին քաղաքական ղեկավարների մակարդակով Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև «Քաղաքական երկխոսության» նիստը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը։
Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ նիստին Թուրքիայի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի փոխնախարարներ Ֆարուք Քայմաքջըն և Սեդաթ Օնալը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորա Բենավենտեն։
Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան