Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
«Մի քանի օր առաջ ձևակերպել ենք այն հիմնական քաղաքական օրակարգը, որն անհրաժեշտ է Արցախին, մեր երկրին և այդ պահանջով Խորհրդարանի նիստ։ Մեկ ամիս արդեն փողոցում ենք՝ հստակ մեր պահանջներով»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ զրույց-քննարկման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։
Սաղաթելյանի կարծիքով՝ իշխանություններն անընդհատ խուսափում են և ուղիղ տեքստով ասում են, որ գնում են Արցախն ու Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։
«Այսօր գնացել էինք նախարարությունների շենք, որովհետև Կառավարության անդամներն այնտեղ են։ Ես վստահ եմ, որ նրանց մի մասը գերի է ընկել այդ խելագարի ձեռքը, բայց պետք է կողմնորոշվեն։ Յուրաքանչյուրը պետք է բացատրություն տա ՝ կամ այս օրակարգի՝ ժողովրդի հետ է, կամ էլ՝ ժողովրդի դեմ։ Ով չի ստորագրում այդ փաստաթղթի տակ պետք է բացատրություն ըա,թե ինչո՞ւ։ Քաղաքակիրթ ձևով գնացել ենք՝ ասելով, որ շենքը չենք շրջափակում, ընդամենը թղթածրարով եկել ենք, պատգամավորներով պետք է բարձրանանք, խոսենք, որ հանրությունը իմանա պատասխանը։ Ապօրինաբար արգելել են, պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել; Ժողովրդավարությունից խոսող օրվա ուժը, կարմիր, սև բերետներով, ներքին զորքերով, հատուկ ջոկատայիններով պաշտպանում էր պատգամավորներից նախարարներին։ Այս խայտառակությանը չափ ու սահման չկա»,- ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ շենք ներխուժելու որևէ ցանկություն չեն ունեցել, բայց շենքի դռները բացելու ցանկություն ունեցել են և դրա համար պայքարել են։
Քաղաքական գործչի պնդմամբ՝ պատգամավորի առջև դուռը փակելն ապօրինություն է։
«Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը։ 111 հոգի ՝ պաշտոնական տվյալով, իսկ իրականում ավելի շատ վախեցնել, մարդկանց վրա գործեր կարել, որպեսզի այս պայքարից հետ պահեն։ Ուզում են պայքարը կասեցնեն, որ երկիրը սահուն ձևով հանձնեն։ Սա է այս մարդկանց ծրագիրը, մնացածն ինչ խոսում են «լո-լո» է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները կապել են բերման ենթարկված մի խումբ ցուցարարների և պառկեցրել գետնին
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանության ծառայողներ, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ․ Թաթուլ Պետրոսյան
- «Իշխանափոխության կհասնենք, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կկանգնի և ոստիկանությունն այլևս չի կարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի