Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ
Իրանի Պաստյորի ինստիտուտի ղեկավարը հայտնել է կապիկի ջրծաղկի թեստավորման փաթեթների պատրաստման մասին, գրում է ParsToday-ը։
Ռահիմ Սորուրին ասել է, որ «հաշվի առնելով տարբեր երկրներում կապիկի ծաղկի տարածվածությունը և հնարավոր կասկածելի դեպքերի ժամանակին հայտնաբերման համար Իրանի մոլեկուլային ախտորոշիչ լաբորատոր ցանցի պատրաստվածության անհրաժեշտությունը, Իրանի Պաստյորի ինստիտուտը նախագծել է օրթոպաքս վիրուսի թեստավորման նախնական փաթեթ և պատրաստ է այն մատակարարել երկրի լաբորատոր ցանցի ընտրած լաբորատորիաներին»:
Կորոնավիրուսի համաճարակը բռնկվելուց ի վեր Իրանի Պաստյորի ինստիտուտը ստանձնել էր Covid-19 հիվանդության լաբորատոր ախտորոշման աշխատանքային խմբի կառավարման պատասխանատվությունը: Մշակելով հակահամաճարակային կանոններ և ուսուցանելով բժշկագիտական համալսարաններում, ինստիտուտը ստանձնեց նաև Իրանում օգտագործվող ախտորոշման փաթեթների պատրաստման և վերահսկման պատասխանատվությունը:
Նշենք, որ վերջին շրջանում վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- «Վեկտոր»-ը բացատրել է, թե ինչու ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
- Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
- Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
- Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով
- ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
- Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը
- Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան