Լուվրի «Մոնա Լիզա» կտավի վրա տորթ են նետել
Փարիզի Լուվրում այցելուն տորթով կեղտոտել է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան»-ն, որը հայտնի է որպես «Մոնա Լիզա: Այս մասին հայտնում է G1 կայքը։
Լրատվական կայքի տվյալներով՝ տղամարդը այցելուների հոծ բազմության միջից տորթ է նետել հայտնի կտավի վրա։
Մշակութային հաստատության անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս են վռնդել տորթը նետողին, իսկ թանգարանի աշխատակիցները սկսել են մաքրել տարածքը։ Աշխարհահռչակ արվեստի գործը կեղտոտած վանդալի ինքնությունն ու շարժառիթներն անհայտ են։
Նկարն չի տուժել, քանի որ այն պաշտպանված է եղել բյուրեղյա թիթեղով։
Մոնա Լիզայի վրա այս հարձակումն առաջինը չէր։ 2009 թվականին մի զբոսաշրջիկ գավաթը նետել է նկարի կողմը՝ վնասելով այն պաշտպանող ապակին։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը
- «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան