Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
Կառավարական 3-րդ շենքի դիմաց «Դիմադրության» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիր բերետավոր, ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:
Կին ցուցարարների՝ ուժ կիրառելուց զերծ մնալու հորդորներից և ոստիկանության մեքենային մոտենալուց հետո միայն 7 կարմիր բերետվորները հեռացան՝ բերման ենթարկելու գործը թողնելով 3 ոստիկանին:
Ոստիկանական նույն մեքենայով բերման ենթարկվելց նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյում Վանեցյանը, որն էլ մեքենայից լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Վերջինս հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում են:
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Սա իրավական բեսպրեդել է
- «Ի՞նչ կանեին Հայաստանում հով լռված ԱՄՆ ու ԵՄ դեսպանները, եթե էսկերպ վարվեին սորոսական որևէ լրագրողի հանդեպ»
- Նարեկ Սամսոնյան. Էս ամեն ինչից հետո հեղափոխությունն անխուսափելի է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում