Հստակ բիրտ ուժ էին կիրառում, երևի ակնկալելով, որ «վերևներում» մեկը կուրախանա․ Լևոն Քոչարյան
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Էրեբունու ոստիկանական բաժանմունքի մոտ, Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով այսօր կատարվածն, ասաց․
«Ոմանք աշխուժություն էին ցուցաբեում, փորձում էին հատուկ ինչ-որ կոպիտ բան արած լինեին, այն դեպքում, երբ դրա իմաստը բացարձակ չկար։ Երևի մտածում էին, որ պարգևավճարն ավելին կլինի կամ կունենան առաջխաղացում։ Հստակ բիրտ ուժ էին կիրառում, երևի ակնկալելով, որ «վերևներում» մեկը կուրախանա»։
Լևոն Քոչարյանն ընդգծեց, որ այս անգամ բերման ենթարկվածները ոչ թե վարչական, այլ խուլիգանության մասին հոդված է գրվել։
«Փորձելու են քրեական գործեր հարուցել։ Իհարկե դա աբսուրդ է, դատարկություն, որի տակ բան չկա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի