Նեպալում ավիավթարի վայրում հայտնաբերվել է 14 զոհվածի դի
Նախօրեին Նեպալում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 14 զոհի դի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է «Tara Air»-ի ներկայացուցիչ Սուդարշան Բարթաուլուն։
«Դիակները ցրված են կործանման վայրից 100 մետր շառավղով, դրանք հավաքում է որոնողափրկարարական խումբը»,-ասել է նա «Kathmandu Post»-ին՝ վկայակոչելով փրկարարներին։
Նա նշել է, որ ինքնաթիռը բախվել է սարին և պայթել։
Ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ, անհետացել է Պոխարա քաղաքի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց։ Ինքնաթիռի ենթադրյալ կործանման վայրում ուղղաթիռ է ուղարկվել որոնելու համար, սակայն գործողությունը դադարեցվել էր վատ եղանակի, իսկ հետո՝ գիշերվա պատճառով։
Վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմում երեք մարդ է եղել։ Ուղևորների թվում են եղել 16 նեպալցի, չորս հնդիկ, երկու գերմանացի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան