Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
Արթուր Թովմասյանը գրում է.
«Կառավարության 3-րդ մասնաշենքը և «Ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանելիս, ոստիկանների կողմից բիրտ ուժով հեռացված այս անմեղ աղջնակը տեղափոխվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ըստ շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակցի բալիկի մոտ կար կոտրվածք: Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ»։
Panorama.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց՝ աղջնակի մոտ կոտրվածք չի ախտորոշվել։
«Այսօր՝ ժամը 12։55-ին, շտապ օգնության մեքենայով Մուրացան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 11 տարեկան աղջիկ երեխա։ Երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն՝ երկու դիրքով՝ հետազոտության արդյունքների համաձայն ախտորոշվել է երկու դաստակաների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածներ չի հայտնաբերվել՝ կոտրվածք առկա չէ։ Բժիշկների կողմից տրվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները և խորհուրդները, ժամը 14։40 երեխան դուրս է գրվել բուժհաստատությունից»,-հայտնեց Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի