Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով ոստիկանն ուշագնաց է եղել, քաղաքացին վնասվածք ստացել
Նախարարությունների շենքի դիմաց լարվածությունը պահպանվում է։ Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկի, հրմշտողի հետևանքով կան տուժածներ։
Ակցիայի մասնակից մի տղամարդ վնասվածք է ստացել ոտքի շրջանում, ինչի հետևանքով նրա զգացողությունը վատացել էր։ Տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերեցին ակցիայի մասնակիցներն ու երկու ոստիկան։ Ավելի ուշ դեպքի վայր ժամանեցին բժիշկները։
Մեկ ուրիշ քաղաքացու ինքնազգացողություն նույնպես վատացել էր։ Նրա դեմքին, ծոծրակին սառը ջուր լցրեցին։
Լարված իրավիճակում ուշագնաց եղավ ոստիկաններից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան