Կիևը կուսումնասիրի Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսային բանակցության առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսով բանակցություններ անցկացնելու առաջարկը, եթե ՌԴ ղեկավարը համաձայնություն տա դրանց մասնակցելու։ Այս մասին «Ստարնա» կայքին հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը
«Որքանով է այն համապատասխանում իրականությանը, չեմ կարող ասել, քանի որ այդ պայմանավորվածությունները տեղի են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահի միջև: Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի դիրքորոշմանը, ապա ասե, որ եթե ՌԴ նախագահը համաձայնություն տա, մենք նույնպես կքննարկենք նման առաջարկ»,-Նիկիֆորովի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մայիսի 30-ին Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։ Կրեմլում հաստատել են, որ երկուշաբթի օրը նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիա հաճախած զբոսաշրջիկների թիվը 172,51 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
- Զելենսկին Ռյուտեից պատասխան է պահանջել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունների մասին
- Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են մոտ 3300 ուկրաինական տանկ
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- «Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտ խաղաղություն հաստատվի»․ Էրդողան
- Լիտվան խոստացել է Ուկրաինային Բայրաքթար նվիրել, բայց գումար չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան