ՌԴ կաթնամթերք արտադրողները հայտնել են հումքի մոտալուտ սպառման մասին
Կաթնամթերք արտադրող Ռուսաստանի արտադրողները պատժամիջոցների ֆոնին անհանգստացած են հումքի մատակարարումների խափանման պատճառով դրա անբավարարությունից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով շուկայի մասնակիցներին։
Կաթնամթերքի արտադրողները նշել են, որ դժվարություններ են առաջացել սկզբնական հումքի մատակարարման հարցում: Բանն այն է, որ դրա մեծ մասը բերվում է դրսից։ Հակառուսական բազմաթիվ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ նյութատեխնիկական ապահովումը խաթարվել է, և գործընկերները հրաժարվում են մատակարարել անհրաժեշտ հումքը, այդ պատճառով էլ դրանց պաշարները կբավարարեն առավելագույնը վեց ամիս, նշել են շուկայի ներկայացուցիչները։
Փորձագետները համակարծիք են, որ օգտագործվող կաթնահումքի ծավալում ՌԴ արտադրողների մասնաբաժինն ընդամենը 12% է: Կեֆիրի հումք կա, բայց այլ տեսակներ գործնականում չկան:
Վերլուծաբանները կարծում են, որ տեղական սարքավորութմներին և հումքի անցնելու համար կպահանջվեն տարիներ և հսկայական ներդրումներ։ Բացի այդ, այս հարցում պետական աջակցություն է անհրաժեշտ։ Օրինակ՝ արտոնություններ, ինչպես այն արվեց ջերմոցային համալիրների համար՝ սուբսիդավորելով շինարարության ծախսերի մինչև 30%-ը։
2021 թվականի վերջին ամփոփված տվյալներով «Կաթ և սերուցք» դասիչի տակ ՌԴ-ից Հայաստան էր ներմուծվել 339 տոննա ապրանք, իսկ «Կաթ, սերուցք, խտացրած կաթ, կաթի փոշի» մյուս դասիչի ներքո՝ 636 տոննա:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնական բանկերը միլիարդավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
- Ֆրանսիացիները հայտարարել են հակառուսական պատժամիջոցների անարդյունավետության մասին
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ֆրանսիական բիզնեսին
- ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Առաջին ալիք»-ի, «Ռոսիա-1»-ի և «НТВ»-ի դեմ
- Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Պետդումայի 75 պատգամավորների նկատմամբ
- Եվրոն հայտնվել է «ծուղակում»՝ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ նախաձեռնած պատժամիջոցների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան