«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը պարգևատրվեց պատվոգրով
«Պարո՛ն Օհանյան, Երևանի քաղաքաշինության բնագավառում երկարամյա և նշանակալից ավանդի, ինչպես նաև մասնագիտական բարձր որակների և ցուցաբերած պատասխանատվության համար ձեզ պատվոգիր է տրվում»,-մայիսի 30-ի գործակարգավարական խորհրդակցության ավարտին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը պատվոգիր շնորհեց ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանին:
Հրաչյա Սարգսյանը շնորհավորեց և պատվոգիրը հանձնեց խորհրդակցությանը ներկա գտնվող «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենին:
Հարակից հրապարակումներ`
- Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել. Հրաչյա Սարգսյանը՝ մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին
- Ասում են հույսը չի մեռնում՝ հույսով ապրողն է մեռնում. Հրաչյա Սարգսյան
- Այս պահի դրությամբ Ավինյանի թեկնածության վերաբերյալ անարդարացիության զգացողություն չունեմ. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի