Սոչին ծրագրում է այս տարի ընդունել 7 մլն զբոսաշրջիկների
Սոչիի իշխանություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ կայցելի առողջարանային քաղաք, այդ թվում՝ ավելի քան 4 միլիոնն ամառվա ընթացքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին՝ փոխանցում է «Իզվեստիա․ռու»-ն։
«Այս ամառ մենք կընդունենք մոտ 4,5 միլիոն հյուր, իսկ ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ ավելի քան 7 մլն»,- ասել է նա։
Կոպայգորոդսկու խոսքով՝ Սոչին իրավամբ համարվում է Ռուսաստանի հարավային մայրաքաղաքը, և մարդիկ նորից ու նորից ցանկանում են վերադառնալ քաղաք։
Ավելի վաղ «Իզվեստիա․ռու»-ն հայտնել էր, որ Սոչին 2022-ին դարձել է երկաթուղային և ավիատոմսերի գնման առաջատարը, իսկ Ադլերը զբաղեցրել է հյուրանոցների ամրագրման առաջին տեղը:
Ավիաթռիչքների թոփ-10 ուղղություններում, չնայած ժամանակավոր սահմանափակումներին, ընդգրկվել են Սիմֆերոպոլը, Միներալնիե Վոդին, Անապան, Կալինինգրադը, Վլադիկավկազը, Եկատերինբուրգը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան