Ես պատրաստ եմ ազատազրկման ենթարկվել, որ հետո ազատ ապրեմ․ բերման ենթարկված անչափահաս
Ոստիկանության Էրեբունի բաժին են բերման ենթարկվել «Դիմադրության» շարժմանը մասնակցած անչափահաս երիտասարդներ։ Նրանցից մեկը 16 անգամ բերման է ենթարկվել, մյուսը՝ 9։
Նորայրը պատմեց,թե ինչ է տեղի ունեցել։
«Դիմացիս տղամարդ անցավ, դեմքն այլալված էր և արյան մեջ կորած։ Ես սկսեցի բղավել՝ հանգստացե՛ք, մարդն արյան մեջ կորած է։ Այդ պահին ինձ մոտենում են կարմիբերետավոր և ճանապարհային ոստիկանության համազգեստով ոստիկան, բիրտ ուժով շպրտում են գետնին ու գրկած մտցնում են մեքենայի մեջ։ Դեռ մեքենայի դուռը չփակած անձնական հայհոյանքներ են մտցնում»։
Նորայրի փաստաբանը մի քանի անգամ ասել է, որ նա անչափաս է։
Մնացական Ավագյանը, որ 16-րդ անգամ այսօր բեման ենթարկվեց, հայտարարեց, որ շարունակելու է պայքարել այնքան մինչև հասնի իր նշանակետին։
Նա նաև հայտարարեց․ «Ես պատրաստ եմ ազատրազրման ենթարկվել, որ հետո ազատ ապրեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։