Իրավունք 13:54 30/05/2022 Հայաստան

Համավարակի ժամանակ 6 հազար մարդու հյուրանոց չեն տեղափոխել, բայց նրանց սննդի համար գումար են դուրս գրել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Covid 19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը:

Դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ:

ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

Նշված ընկերությունների կողմից 2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում Գոլդեն փելես, Զարթոնք, Ծաղկաձոր գրողների տուն, Ծաղկաձոր Նաիրի, Մարիոթ, Մինոտել, Նարե, Նորք Ռեզիդենս, Սպորտ Բազա հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32.000 անձի տրամադրվել են շուրջ 149.000.000 ՀՀ դրամի սնունդ:

Հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից:

Մինչդեռ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26.000 մարդ: 

Այսինքն` վերը նշված հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների և դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6.000 անձի հաշվարկով շուրջ 23.000.000 ՀՀ դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց:

Ըստ գլխավոր դատախազության, այսպիսով, ստացված փաստաթղթերը տվյալներ են պարունակում այն մասին, որ նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել  հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ: Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 23.000.000 ՀՀ դրամի վերը նշված բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել  առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել  է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
Մեղավոր են նախկիններն ու Բայդենը. Զելենսկի
«Մենք չպետք է տայինք միջուկային զենքը, այն հիմարություն էր, լիովին անտրամաբանական»,-strana.today-ի փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր...
Աղբյուր` Panorama.am
22:46
Բքվում «դատական» բեմականացման ժամանակ մերժվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տնային կալանքի տակ տեղափոխելու միջնորդությունը
Բաքվում տեղի է ուրնեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների մասով  դատական բեմադրությունը, որի ժամանակ մերժվել ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում
Հայաստանում ԳԴՀ-ի դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ դեսպան Կլաուդիա Բուշի այցելության վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
21:16
Կինը դшնшկահшրել է ամուսնուն ծեծած տղամարդուն՝ նրա ընկերների ներկայությամբ
 Հունվարի 22-ին ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը կլիներ ձեր տոնը․․․․Արման Թաթոյան
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Եռաբլուրից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Վաղը կլիներ ձեր տոնը։ Վերքերը չեն սպիացել, ձեր...
Աղբյուր` Panorama.am
20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}