Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան, երկու քաղաքացի
Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղակայված նախարարությունների շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի:
«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:
Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,-մանրամասներ է է ներկայացնում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ տեղի ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի բախումը
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով ոստիկանն ուշագնաց է եղել, քաղաքացին վնասվածք ստացել
- Նախարարությունների շենքի դիմաց լարված իրավիճակ է