«Ազովստալ» գործարանում հայտնաբերվել է ֆուրգոն՝ ուկրաինացի զինյալների ականապատված դիերով
Ռուս զինվորականները Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի նկուղներում հայտնաբերել են ֆուրգոն՝ ականապատված ուկրաինացի ազգայնականների դիերով։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը նշել է, որ ՊՆ-ն դա համարում է Կիևի կողմից սադրանքի փորձ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Գերեվարված Ազովի զինյալների հարցաքննությունների արդյունքում պարզվել է, որ դիակների ականազերծումն իրականացվել է Կիևի անմիջական հրահանգով: Սադրանքի նպատակն է Ռուսաստանին մեղադրել դիերի մնացորդները միտումնավոր ոչնչացնելու և թույլ չտալ, որ դրանք դուրս բերվեն հարազատներին հանձնելու համար, որպեսզի փրկեն Կիևի ռեժիմի և անձամբ Զելենսկու քաղաքական «հեղինակությունը»»,- ասել է գեներալ-մայորը։
Նա նշել է, որ ֆուրգոնի հովացման համակարգը չի աշխատել։ Այնտեղ պահվել են ազգայնականների և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների 152 դի։
Կոնաշենկովը հստակեցրել է, որ հետազոտության ժամանակ ռուս սակրավորները չորս ական են գտել, ընդորում ՝ դրանցում պայթուցիկի ընդհանուր զանգվածը բավարար է եղել մնացած դիակների բոլոր մնացորդների ոչնչացման համար:
Ռուսական կողմը մտադիր է մարմինները հանձնել Ուկրաինայի ներկայացուցիչներին։
Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «Ազով»-ի հրամանատարությունը, գերի ընկնելուց առաջ, հրապարակայնորեն դիմել է Զելենսկիին՝ խնդրելով վերցնել մահացածներին, որպեսզի ընտանիքները կարողանան թաղել նրանց Կիևի վարչակարգի վերահսկողության տակ գտնվող տարածքում, սակայն ոչ մի դիմում չի ստացվել «Ազովստալ» գործարանից մահացածների մարմինները ստանալու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. «Ազովստալ»-ի անվտանգության ուժերի զինծառայողները սեփական կյանքերը փրկելու իրավունք ունեն
- Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին
- Ավելի քան 1900 ուկրաինացի զինյալներ «Ազովստալ» գործարանից դուրս են եկել և գերի հանձնվել. Շոյգու
- «Ազովստալում» 265 զինյալներ զենքերը վայր են դրել և գերի հանձնվել
- Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին