Մենք ժողովրդի դատին հանձնվել ենք. Ալեն Սիմոնյան
«Մենք ժողովրդից ներողություն վաղուց ենք խնդրել դրա համար, և այդ նպատակով գնացել ենք ընտրությունների ընդամենը 8 ամիս առաջ և ժողովրդի դատին ենք հանձնվել»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով պատերազմ և աղետներ հայ ժողովրդի գլխին բերելու համար իշխանությունների՝ ներողություն խնդրելու վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ 2018 թվականին ստացած քվեները իշխանությունը վերադարձրել է և ժողովուդը նորից իրենց պատվիրակել է դրանք ընտրություններով, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել:
«Ամեն անգամ, 2-3 ամիսը մեկ նույն բանը կրկնելով և մատնանշելով՝ ընդդիմությունը որևէ բանի չի հասնի»,-ասաց Սիմոնյանը և հավելեց, որ իշխանության մասին ժողովրդի այդ կարծիքը արտահատվել է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Պատասխանելով հունիսի 3-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին չմասնակցելու ՔՊ-ի որոշման մասին հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ նիստն ընդդիմության հերթական փորձն է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու»:
Հիշեցնելով, որ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից պարբերաբար հայտնում է իշխանությանը հեռացնելու ժամկետների մասին՝ Սիմոնյանը հռետորական հարց հնչեցրեց, թե ընդդիմությունը չի մտածո՞ւմ, որ դրանով մատնում է իր՝ «տուպիկի առաջ» կանգնած լինելը:
Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը մնացել է 20-30 տարվա սխալների ցիկլի մեջ և հաջողություն մաղթեց Ֆրանսիայի հրապարակում գտնվողներին:
Լրագրողը հիշեցրեց, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ եթե ՔՊ-ականները չեն մասնակցում արտահերթ նիստին, ուրեմն տղա չեն:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք այստեղ եկել ենք տղայությա՞մբ չափվելու: Եթե տղար էր, թող գար ԱԺ նիստերին նստեր: ԱԺ նախագահությունում անհասկանալի ձևով միկրոֆոնը թեքում է, ինձնի՞ց, թե՞ Ռուբինյանից է հեռու նստաւոմ, թե՞ վարչապետին է ուզում մոտ նստել»:
Հարակից հրապարակումներ`
- Ես ուզում եմ ասել, թե մենք ինչքան ժրաջան ենք բյուջե գումարներ հավաքագրելու գործում.Փաշինյան
- Ալենը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր մոր արարքի համար, բայց պիտի հրաժարական տա. Գոռ Հովհաննիսյան
- Ալեն Սիմոնյանի մայրը թքել է ակցիայի մասնակիցների վրա