Աննա Կարապետյան. Ի՞նչ խնդիր է այս հայտարարությամբ լուծում Փաշինյանը
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը գրում է.
«Փաշինյանն այսօր ԱԺ-ում ասել է ՝ «Մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաև կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարել է ՀՀ կառավարությունը»:
Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է խորանում Արցախի նկատմամբ բացասական վերաբերմունքն ու հանրության ներսում կոնֆլիկտայնությունը:
Այսքան ժամանակ չեմ հանդիպել, որ Հայաստանին դրամաշնորհ կամ պետական աջակցություն տրամադրած որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն հայտարարի, որ Հայաստանի պետական ապարատի աշխատողների աշխատավարձն իրենք են տալիս, կամ պետական որևէ ծախսը իրենք են կատարում: Իրենք ուղղակի ասում են, որ այսքան բյուջետային աջակցություն են տրամադրել, կամ այսքան ֆինանսավորում տվյալ ոլորտի համար:
Ի՞նչ խնդիր է այս հայտարարությամբ լուծում Փաշինյանը՝ շատ լավ գիտակցելով, թե որքան խորացած են այսօր բաժանարար գծերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան